Ինչպե՞ս կարող է ոտքից վիրավորումը մահացու լինել. Դավիթ Գրիգորյան

Ինչպե՞ս կարող է ոտքից վիրավորումը մահացու լինել. Դավիթ Գրիգորյան

Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԴԵԿՎԱ՞Տ ԵՔ

Մայիսի 28-ին թշնամու կրակոցից վիրավորում ստացած Ազգային բանակի զինվոր շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի վնասվածքը, փաստորեն, ոտքից է եղել։

Քննչականն իր պաշտոնականում ասում է․

— մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ 2022թ. մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը։

ՍԱ ԻՆՉՊԵ՞Ս Է ՀՆԱՐԱՎՈՐ։ Ինչպե՞ս է կարող ոտքից վիրավորումը մահացու լինել։ Ի՞նչ է, մեր զինվորն այնքան արյուն է կորցրել, որ այլևս ոչինչ չե՞ն կարողացել անել։ Սա ախր խայտառակություն է։

Մարդիկ կես մարդ են ապրում, էս կարգին տղեն ինչու՞ մի ոտքից վիրավորումից պիտի զոհվեր։ Որևէ մեկը կդատվի՞ սրա համար։ Ովա՞ Դավիթի ընտանիքին պատասխան տալու։ Լավ, մի ժգուտ, մի ձգելու կամ կապելու բան չի՞ եղել, մի բանիմաց սպա չի՞ եղել տարածքում, որ տղային առաջին օգնություն ցույց տա։

Մենք աչքի առաջ ենք հալվում ու մաշվում, ամեն ժամ։ Բառդակի հետևանք։

Մի հայ տղա էլ գնաց հավերժներին․․․ ամենօրյա ցավ է»։