Ինչպե՞ս կարող է մի կեղտոտ, զզվելի արարած, հողին հավասարեցնել անմեղ մարդու բարոյականությունը

Օրերս համացանցում անհայտ անձիք տարածել են մերկապարուհու լուսանկարներ և փորձում են օգտատերերին համոզել, որ դա Քրիստինա Եղոյանն է՝ անցյալում։

Քրիստինան Ինստագրամի իր էջում անդրադարձել է այս հարցին և գրել.

«Ինչպե՞ս կարող է մի կեղտոտ, զզվելի արարած, տեղադրելով ուրիշի նկարը, վստահեցնել մարդկանց, որ այդ նկարում ես եմ, փորձել խայտառակել, հողին հավասարեցնել անմեղ ու համեստ մարդու կյանքը, կասկածի տակ դնել նրա բարոյականությունն ու ընտանիքից տրված դաստիարակությունը:

Ներկայացնելով մի նկար, որը ոչ իմ, ոչ էլ իմ ապրելակերպի հետ երբեք կապ չի ունեցել և չի կարող ունենալ: Նկարը տեղադրողը ֆոտոշոփի միջոցով ստորաբար հեռացրել է աղջկա դաջվածքները, որպեսզի, գոնե, այդ կերպ ոմանց աչքերում հավաստի դարձնի իր կեղտոտ սուտը։

Հայաստան վերադառնալուն պես այս հարցը տանելու եմ իրավական հարթություն: Ինձ զրպարտողը, այս նկարը տարածողը, հայհոյանք ու վիրավորանք հնչեցնողները պատասխանատվության են ենթարկվելու»։