Օգտակար

Ինչպե՞ս կարգավորել և կանխարգելել ինսուլտը կանանց մոտ

Ինչպե՞ս կարգավորել և կանխարգելել ինսուլտը կանանց մոտ

Սրտի Ամերիկյան Ասոցացիան հրապարակել է կանանց ինսուլտի կանխարգելման կարգավորող սկզբունքները:

Ինսուլտի կանխարգելման ընդհանուր խորհուրդները ներկա պահին կենտրոնացած են զարկերակային ճնշման եւ շաքարախտի կարգավորման վրա, ինչպես նաեւ ծխելը թողնելու, ավելի շատ սպորտով զբաղվելու կամ ճիշտ սնվելու վրա։

Կանայք պետք է ստուգեն իրենց զարկերակային ճնշումը նախքան ներքին ընդունման հակաբեղմնավորիչների  օգտագործումը, քանի որ  դրանց զուգակցումը կարող է բարձրացնել ինսուլտի ռիսկը: Ռիսկը մեծ չէ, բայց կտրուկ աճում է 45-ից 49 տարեկան կանանց շրջանում: Ավելի քան 10 միլիոն ամերիկացի կին օգտագործում է հակաբեղմնավորիչ հաբեր:

Ինսուլտները հազվադեպ երեւույթ են հղիությունների ժամանակ, բայց ռիսկը հատկապես բարձր է վերջին երեք ամիսների ընթացքում եւ անմիջապես  ծննդաբերությունից հետո: Մեծ խնդիրներ կարող է առաջացնել պրեէկլամպսիան՝ վտանգավոր բարձր զարկերակային ճնշումը, որը կարող է նոպաների (վիժումների) եւ այլ խնդիրների հանգեցնել:

Մինչեւ հղիությունը բարձր զարկերակային ճնշման պատմություն ունեցող կանայք հղիության երեք ամիսներից հետո պետք է ընդունեն ասպիրինի ցածր դեղաչափեր (մոտ 81 միլիգրամ) եւ ցանկացած ժամանակ կալցիումի հավելումներ՝ նվազեցնելու համար էկլամպսիայի ռիսկը, ասվում է  կարգավորող սկզունքներում:

Կանայք չորս անգամ ավելի շատ են տառապում միգրենից, քան տղամարդիկ, եւ դա հաճախ կապված է հորմոնների կտրուկ տատանումների հետ: Միգրենը չի բարձրացնում ինսուլտի ռիսկը, բայց աուրայով միգրենը շատ վտանգավոր է:

Ներքին ընդունման հակաբեղմնավորիչները եւ ծխելը կարող են էլ ավելի  բարձրացնել ռիսկը, այդ պատճառով վերահսկող սկզունքները կոչ են անում թողնել ծխելը:

Կիսվել նյութով