Ինչպե՞ս է Երևանում ծառայող Արամ MP3-ն աշխատանքային ժամերին ու օրերին այցելում ՀՀ մարզեր ու արտերկրում ծնունդ նշում

Ինչպե՞ս է Երևանում ծառայող Արամ MP3-ն աշխատանքային ժամերին ու օրերին այցելում ՀՀ մարզեր ու արտերկրում ծնունդ նշում։ «Անկախ Հայաստան» ֆեյսբուքյան էջը հետևյալ գրառումն է կատարել․

«Արամ MP3-ի կինը, մեկնաբանելով ամուսնու ծառայության մասին լուրերը, մասնավորապես ասել է․

«Արամը ներկայումս գտնվում է ծառայության մեջ՝ նա ժամկետային զինծառայող է։ Նա սովորական զինծառայող չէ, այլ զինվորական սպա է՝ ունի լեյտենանտի կոչում, այսինքն իր զինծառայությունն անցնում է երկու տարի աշխատանքի տեսքով և գրաֆիկով՝ առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը։

18։00-ից հետո և շաբաթ-կիրակի օրերին Արամը լրիվ ազատ մարդ է՝ սովորական հագուստով և ազատ գրաֆիկով։ Դա միայն իր մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր ունեն զինվորական սպայի նույն կարգավիճակը»,-ասաց Աննան։

Շատ լավ մեկնաբանություն է, բայց այդ դեպքում միգուցե նրանք պատասխանեին, ընդհանրապես ոնց է պատահել, որ շատ «պատահական» Արամը ծառայում է Երևանում։

Ծառայող ամուսինը ինչպես է «Եվրոպայի օրերի» շրջանակում աշխատանքային ժամերին ու օրերին այցելել Հայաստանի մարզեր։

Եվ ի վերջո, ինչպես է սովորական ծառայող մարդը (ում անձնագիրը, եթե չեմ սխալվում վերցնում են), աշխատանքային օրերին ու ժամերին արտեկրում ծննունդ նշում։

Ընե՜նց հետաքրքիր է։ Կանխավ շնորհակալ եմ»։