Ինչպե՞ս են հաջողացրել ծիծաղելի էժան գներով վարձակալել Երևանի կենտրոնում գերթանկարժեք տարածքները․ Արարատ Միրզոյան

Ինչպե՞ս են հաջողացրել ծիծաղելի էժան գներով վարձակալել Երևանի կենտրոնում գերթանկարժեք տարածքները․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման ախատանքներին և իր ֆեյսբուքյան էջում գրել․

«Թատըռական հռապառակը չգիտեմ, բայց Ազատության հրապարակը հանրությանն է։

Հայկ Մարության, Վիկտոր Մնացականյան, կեցցեք, շնորհակալություն։

Հ.Գ. Հարցեր են մնում, իհարկե, այն մասին, թե համապատասխան տնտեսվարող սուբյեկտները ինչպե՞ս են հաջողացրել ծիծաղելի էժան գներով վարձակալել այդ գերթանկարժեք տարածքները, քանի՞ աշխատող են ունեցել իրականում, ինչպե՞ս են շարունակել աշխատել պայմանագրի լուծումից հետո և այլն։ Հուսամ այս հարցերը չեն վրիպի պատկան մարմինների ուշադրությունից»։

Օպերային թատրոնի հարակից տարածքում շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Բարեբախտաբար, այսօր քաղաքապետարանի աշխատակիցները դիմադրության չեն հանդիպում:

Կիսվիր ընկերներիդ հետ