Ինչու ծնողները որոշեցին դստերն անվանել Ռուզաննա Նիկոլ. պատմում է հայրը…

Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ վերջերս մի ընտանիք իր դստերը տվել է Ռուզաննա Նիկոլ անունը: Աղջնակի հայրը՝ Էդգար Բաբայանը պատմեց, որ 15 տարուց ավելի բնակվել են դրսում՝ Մոսկվայում, և այս շարժումն է դարձել իրենց հայրենադարձության սկիզբը: «Մենք հայրենադարձության առաջին օրինակներից մեկն էինք, և ընտանիքով, մեր բիզնեսով մենք տեղափոխվեցին այստեղ:

Աղջիկս ծնվել է մայիսի 9-ին՝ շատ խորհրդանշանակ օր, շատ խորհրդանշանական ժամանակահատվածում, ու ես վստահ էի, որ իմ երեխան ծնվելու է նոր Հայաստանում, մենք էլ մնալու ենք այստեղ, այլևս չենք գնալու, և հենց այդպես էլ ստացվեց:

Եվ անվան հետ կապված էլ՝ ուզում եմ ասել, որ եթե մեր վարչապետի անունը լիներ օրինակ՝ Մարտին, բնականաբար, ես չէի դնի երեխայի անունը Ռուզաննա Մարտին, բայց քանի որ այդ անունը նաև գեղեցիկ կանացի անուն է, ճանաչված անուն է, այդպես միտքը ծագեց. և խորհրդանշական է, և գեղեցիկ է»,-ասաց Էդգարը:

Ի դեպ, մայիսի 8-ի հանրահավաքից հետո, որից առաջ էլ ընտրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էդգարի տիկինը ծննդատուն է գնացել, և հաջորդ օրը բալիկը լույս աշխարհ է եկել:

Նյութի աղբյուր՝ Irakanum.am
Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...