Ինչու խորհրդարանում Սասուն Միքայելյանը ելույթ ունեցավ արևային ակնոցով

Ինչու խորհրդարանում Սասուն Միքայելյանը ելույթ ունեցավ արևային ակնոցով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր եկել էր արևային ակնոցներով, ինչը բուռն քննարկման առիթ դարձավ համացանցում: ArmLur.am լրատվականը զանգահարեց պատգամավորին՝ պարզելու համար, թե ինչու էր վերջինս խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ ակնոց կրում:

Պարոն Միքայելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մի քանի օր առաջ աչքերի վիրահատության է ենթարկվել, մասնավորապես վիրահատվել է աչքերի ոսպնյակները: Պատգամավորն ասաց, որ վերականգնման փուլում է գտնվում, դեռևս վերջնական չի ապաքինվել, ինչի համար էլ կրում է արևային ակնոց: