Ինչու է խափանվել «Յուքոմ» ընկերության ինտերնետ-կապը

Ինչու է խափանվել «Յուքոմ» ընկերության ինտերնետ-կապը

«Յուքոմ» ընկերության բաժանորդները ֆիքսված և շարժական կապի խնդրի պատճառով չեն կարողանում ելքային և մուտքային զանգեր ստանալ։

Այս մասին Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել։

«Սիրելի´ բաժանորդներ,

Հոսանքի տատանման հետեւանքով ֆիքսված եւ շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Մեր տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ կապը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»։