Ինչով է զբաղված Գլխավոր շտաբի պետը. նույն զորամասում երկու դեպք․ «Ժողովուրդ»

Ինչով է զբաղված Գլխավոր շտաբի պետը. նույն զորամասում երկու դեպք․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՊԲ զորամասերից մեկում նախնական վարկածի համաձայն, ինքնապան եղած զինվոր 2000թ ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2019 թվականի աշնանը:

Իսկ յուս զինծառայող Տիգրան Հուսիկի Մխոյանը Երեւանից էր՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից:

Նա բանակ էր զորակոչվել 2018 թվականի աշնանը եւ միակը չի եղել, որը նույն զորամասում ինքնապան է եղել: Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով, Արցախի ՊԲ նույն զորամասում սա ինքնապանության 2-րդ դեպքն է:

Հունվարի 28-ին` ժամը 2:55-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության տեղամասում նախնական վարկածով ինքնապան էր եղել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Սակայն զինվորի հարազատները պնդում են, որ նա այն մարդը չէր՝ իրեն կրակեր, գործում կան մութ հանգամանքներ։

Բարեբախտաբար Նվեր Ավետիսյանի վիճակը հիմա կայուն է, նրան 6 ամսված ծառայություն է մնացել. Թեեւ զինվորը ցուցմունք է տվել, թե ապրելու իմաստ չկա: Եւ ինչպես երեւում է, նրա հետ կատարվածը դաս չեղավ ՀՀ եւ Արցախի Զինված ուժերի ղեկավարների համար:

Փետրվարի 12-ին դարձյալ նախնական վարկածով ինքնապան եղան երկու զինվորներ. Տիգրան Մանվելյանը եւ Տիգրան Մխոյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, երկու զինվորներն էլ Տիգրան Մխոյանը եւ Տիգրան Մանվելյանը, հունվարի 28-ին ինքնասպանության փորձ կատարած Նվեր Ավետիսյանի հետ ծառայել են նույն տարածքում գտնվող զորամասերում, իսկ արդեն երկուսն էլ նույն զորամասից են:

Ստացվում է, որ շուրջ մեկ շաբաթվա մեջ նույն զորամասում զինվորներից մեկը ինքնապանության փորձ է կատարում, որին կարողանում են փրկել, իսկ ահա մյուս զինվորները մահանում են:

Ինչ է մտածում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Թվում էր, որ երեկ գոնե կստանայինք պաշտոնական պարզաբանում ԳՇ-ից:

Սակայն նրանց լրատվական բաժինը իր հիմնական պարտականությունը թողած, երեկ զբաղված էր քաղաքական հայտարարություն անելով:

Մասնավորապես Հանրային ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը լրատվամիջոցներից մեկով հայտնել էր, որ փետրվարի 11-ին Օրսիս արմսի մասին հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

Ինչ իրավունքով է ԳՇ-ն քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում, թողած իր հիմնական գործը. այն է` զինված ուժերում զինված ուժերում իրավիճակը հսկողության տակ պահելը, այդպես էլ մնում է անհասկանալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում