«Ինչո՞ւ ՔՊ ներկայացուցչին տրամադրված է 2 խոսափող, իսկ մյուսներին՝ 1». Կարին Տոնոյան

«Ինչո՞ւ ՔՊ ներկայացուցչին տրամադրված է 2 խոսափող, իսկ մյուսներին՝ 1». Կարին Տոնոյան

«Ինչո՞ւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցչին տրամադրված է 2 խոսափող, իսկ մյուսներին՝ 1»,- Հանրայինի եթերում մեկնարկած նախընտրական բանավեճի շրջանակներում իր խոսքը նման դիտարկմամբ սկսեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

Նա նշեց, որ դիմելու է ԿԸՀ-ին՝ ահազանգելով, որ քարոզարշավի ամբողջ ընթացքում խախտվում են իրավունքները թեկնածուների և ընտրարշավին մասնակցողների միջև:

Պետրոս Ղազարյանը պատասխանեց, որ դա ընդամենը տեխնիկական հարց է և ոչ մի խտրականություն լինել չի կարող, պարզապես խոսափողներից մեկը չի աշխատում, և չգիտեն որ մեկն է ձայնագրում։

Տեսանյութը ստորև