Ինչո՞ւ պետք է գերիներին վերադարձնեին, Նիկոլը մեկի ծառան է դարձել, մյուսին էլ՝ պարտվել. Միքայել Մինասյան

Ինչո՞ւ պետք է գերիներին վերադարձնեին, Նիկոլը մեկի ծառան է դարձել, մյուսին էլ՝ պարտվել. Միքայել Մինասյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Հարցնում եք՝ որպես պետություն ի՞նչ օգուտ ստացանք այսօրվա հանդիպումից եւ, ընդհանրապես, Նիկոլը, որն այսօրվա հանդիպման առաջնահերթություն էր ներկայացնում գերիների ու պատանդների վերադարձը, ինչո՞ւ գոնե 1 գերու վերադարձի հարց չկարողացավ լուծել:

Հարց. իսկ ինչո՞ւ պետք է գերիներին վերադարձնեին կամ որեւէ հայամետ լուծում առաջարկեին: Եկեք լինենք անկեղծ եւ գոնե մեկ անգամ իրականությանը նայենք բաց աչքերով:

Հանդիպել են երեք մարդ։ Մեկի ձեռքում ոչինչ չկա՝ բացի վախից եւ ամեն ինչ ստորագրելու եւ կատարելու պատրաստակամությունից։ Մյուս երկուսին միավորում է սրա նկատմամբ զզվանքը։ Մեկինը՝ թշնամական, մյուսինը՝ դասակարգային։

Դեկտեմբերի 1-ից հետո նոր ոչինչ չի կատարվում։ Հայաստանցիները որոշել են, որ իրենց պետք է շարունակի ներկայացնել իրենց որդիներին ու ամուսիններին զոհաբերած, հայրենիքը դավաճանած եւ արցախյան պատերազմը պարտությամբ ավարտած ոչնչությունը։ Մյուս երկրներն էլ օգտվում են այս իրավիճակից որքան կարողանում են։

Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի։ Որովհետեւ Նիկոլը չէ՞ր ստորագրի Մեղրիի միջանցքի հանձնման փաստաթուղթը։ Նա արդեն այն ստորագրել է եւ նորից կստորագրի հայտնի պատճառներով։

Ինչո՞ւ պետք է քննարկեին Արցախի կարգավիճակի հարցը։ Որովհետեւ եթե չքննարկեին, Նիկոլը ի՞նչ պետք է աներ։ Ճիշտ եք, ոչի՛նչ։ Նիկոլը ծնկած ղեկավար է եւ գտնվում է մի սենյակում, որտեղ սեղանի շուրջ նստած մարդկանց հետ չունի հավասար հարաբերություններ՝ մեկի ծառան է դարձել, մյուսին էլ՝ պարտվել:

Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։

Ավելին, իսկ ինչո՞ւ պետք է Նիկոլը փորձեր խնդրել կամ համառեր մեր 115 գերու վերադարձը։ Այս օրերին գերիների հարազատները եւ բարեկամները պետք է Նիկոլին օր ու արեւ չտային, որովհետեւ նա միայն այդ լեզուն է հասկանում:

Հետեւաբար հերիք է անվերջ դժգոհել, պետք է գործել:

Հայաստանի հնարավորությունների պատուհանը փակվել է դեկտեմբերի 1-ին եւ այն չի բացվի Նիկոլի օրոք։

Ավելին, ամեն օր ավելի վատ է լինելու։

Հ.Գ. Նկարում դրվագ է Նիկոլ-Ալիեւ «կիրթ ու կառուցողական» © հարաբերություններից»։