Ինչո՞ւ է վարչապետի օդանավը շրջանցում Ադրբեջանի օդային տարածքը, եթե այն բաց է մեզ համար (Տեսանյութ)

Ինչո՞ւ է վարչապետի օդանավը շրջանցում Ադրբեջանի օդային տարածքը, եթե այն բաց է մեզ համար (Տեսանյութ)

Ինչո՞ւ է վարչապետի օդանավը շրջանցում Ադրբեջանի օդային տարածքը, եթե այն բաց է մեզ համար: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց օդաչու, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

Ճաղարյանի համոզմամբ՝ Բաքու-Նախիջևան թռիչքն ուժի հերթական ցուցադրությունն էր։

Հակադարձելով ՀՀ քաղաքական և ավիացիոն իշխանությունների պնդումներին՝ նա նկատեց, որ մենք կարող ենք վերահսկել թշնամի պետության օդանավերը, դա մեր սուվերեն իրավունքն է, իսկ եթե հրաժարվում ենք վերահսկել ադրբեջանական օդանավերը մեր տարածքում, ուրեմն զիջում ենք մեր սուվերենությունը, այսինք՝ մենք հրաժարվում ենք մեր սուվերենությունը պաշտպանող միջազգային կարգավորումներից։

Ճաղարյանը նաև նկատեց, որ թռիչքը ոչ թե Սյունիքի վրայով է եղել, այլ ադրբեջանական օդանավը ՀՀ է մուտք գործել Ճամբարակի շրջակայքում, Սևանի վրայով, Վայոց ձորով մտել է Նախիջևան։

Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում