Ինչո՞ւ է հրաժարական տվել Արտակ Զեյնալյանը. Փաշինյանը մանրամասնում է

Ինչո՞ւ է հրաժարական տվել Արտակ Զեյնալյանը. Փաշինյանը մանրամասնում է։

«Շանթ» հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողի հարցին՝ ինչու է հրաժարական տվել Արտալ Զեյնալյանը:

«Դա մեր համատեղ որոշումն է, մենք զրույցի արդյուքնում եկել ենք այդ եզրակացության: Կառավարությունն ինքն էլ կենդանի օրգանիզմ է և նրա առաջ դրված խնդիրները դինամիկ են ու փոփոխվող:

Առաջ են գալիս նյուանսներ, որտեղ նաև որոշակի կադրային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջանում: Ես բարձր եմ գնահատում Արտակ Զեյնալյանին: Կան աշխատանքի, ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա, որոնց հանրագումարում էլ նա կայացրել է իր հրաժարականը»: