Ինչն է եղել Աբովյանում 32-ամյա քաղաքացու սպանության պատճառը (Տեսանյութ)

Ինչն է եղել Աբովյանում 32-ամյա քաղաքացու սպանության պատճառը (Տեսանյութ)

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Աբովյան քաղաքում տեղի ունեցած սպանությունից: Մասնավորապես սպանության գործով կալանավորված անձն առողջական խնդիր է ունեցել եւ հաշվառված է եղել հոգեբուժարաններից մեկում:

Նա դեպքից առաջ կնոջը ասել է գնամ մեր տան ներքևի հարևանին տեսնում ու գամ: Գնացել է հարևանի տուն, դուռը թակել է ու երբ հարևանը բացել է տան դուռը, դանակով միանգամից կտրել է կոկորդը:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ հայտնեց, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով սպանություն հարուցվել է քրեական գործով երեկ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակչի սպանության դեպքով:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ. հունվարի 20-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Դարանի փողոցում գտնվող շենքերից մեկում՝ բնակարանի մուտքի դռան դիմաց, նույն շենքի 32-ամյա բնակիչն իր մոտ գտնվող դանակով հարվածել է 35-ամյա համաքաղաքացու պարանոցի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

32-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում