Մամուլ

Ինձ էլ են տուգանել 100 հազար դրամի չափով. «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր

Ինձ էլ են տուգանել 100 հազար դրամի չափով. «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր

Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը՝ խոսելով երեկ ֆաբրիկայում տեղի ունեցած միջադեպի մասին։

«Ապրիլի 20–ին մարդիկ եկան աշխատավարձեր ստանալու, հիմնականում բրիգադիրները, միաբերան ասացին, որ ուզում են գալ աշխատանքի, քանի որ ոչ մի ծրագրի մեջ ներգրավված չեն եղել, ասացին՝ գանք աշխատենք, մեր ծախսերը հոգանք։

Քանի որ դրա նախորդ օրերին Էկոնոմիկայի նախարարությունում խորհրդակցություն էր, որոշեցին, որ գործարարները նամակներով դիմեն, թո ով է ուզում աշխատել, մեր մոտ ամեն ղեկավար իր աշխատակիցներից ճշտեցին եւ բոլորը հայտնեցին, որ ուզում են գալ աշխատել։

Ապրիլի 20–ի երեկոյան դիմում գրեցի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, որ «Գլորիա» կարի ֆաբրիկան իր աշխատակիցներով՝ 2630 մարդ, ցանկություն է հայտնում վերսկսել աշխատանքները»,– ասաց Դարբինյանը։

Նրա խոսքով՝ աշխատակիցներն աշխատանքի էին եկել, որովհետև լսել էին, թե ապրիլի 20-ից վերականգնվելու է տեքստիլի աշխատանքը, սակայն դեռ պարետի համապատասխան որոշումը չկա։ Նա անդրադարձավ նաեւ աշխատակիցների տուգանքներին։

«Ինժեներն ապրիլի 21-ին եկավ, ասաց մեկ մարդու նման բոլորը եկել են աշխատանքի, եթե ուրիշ օրերին բացակայում էին, այսօր բացակա չկա։ Եթե աշխատակիցը գալիս է, ի՞նչ անեն, դուրս վռնդե՞ն։ Մարդիկ իրենց ցանկությամբ եկել նստել աշխատել են, ես զոռով չեմ կանչել, ասել եմ՝ դուրս եկեք, ասել են՝ չէ, մենք պետք է աշխատենք։

Մարդիկ ցանկություն են հայտնել, ես էլ եմ նպատակահարմար գտնում, որ պատվիրատուներ ենք կորցնում։ Աշխատակիցներից մի քանիսին 100 հազար դրամի չափով տուգանել են, գուցե ասեն՝ հանցանքը փոքր է՝ ներեն»,–ասաց Դարբինյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել