«Ինձ էլ են կանգնացրել ու ստուգել քաղաքի կենտրոնում». Արմեն Աշոտյան

«Ինձ էլ են կանգնացրել ու ստուգել քաղաքի կենտրոնում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանգիստ քնեք։ Խի՞ եք խառնվել։ Դրանք «դիվերսանտներ» չեն։ Դրանք ձեր վիժվածք կապիտուլյանտի օտարազգի աջակիցներն են։ Ձեր 670.000-ին պլյուս եղածներն են։ Ի դեպ, ինձ էլ են կանգնացրել ու ստուգել քաղաքի կենտրոնում»:

Նշենք, որ երեկ ուշ գիշերին ոստիկանությունը՝ ուժեղացված ծառայություն էր իրականացնում Թումանյան փողոցում, ստուգվում էին ավտոմեքենաներն ու մարդիկ։

Ստուգում էին փաստաթղթերը, բացում մեքենաների բեռնախցիկները, որոշ մարդկանց ու մեքենաների հետևից անգամ գնում էին։