«Իմ քայլի» պատգամավորը փողոցում կանխել է քաղաքացու ծեծը, օգնել է հասնել հիվանդանոց

Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նախօրեին՝ մայիսի 12-ի երեկոյան միջադեպի է ականատես եղել եւ միջամտել: Պատգամավորը փողոցում կանխել է քաղաքացու ծեծը, օգնել է հասնել հիվանդանոց։

Փամբուխչյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չարենց փողոցով մեքենայով գնում եմ, տեսնեմ մի քաղաքացու ծեծի են ենթարկում, կանգնեցի, միջամտեցի եւ ոստիկանություն ու շտապ օգնություն կանչեցի:

Այժմ Կենտրոն եւ Նոր Մարաշ ոստիկանական բաժանմունքում եմ, կասկածյալը բերման ենթարկված, իսկ տուժուղին հեսա կմոտենան բժիշները:

Նոր Հայաստանում նման գործելաոճն արգելված է ու բոլորս մեր մասով պետք է հսկողություն իրականացնենք»:

Մի փոքր անց կրիկին գրառում է կատարել՝ տեղեկացնելով, «Էրեբունի հիվադանոցում եմ, տուժողին վիրակապում են, վտանգավոր բան կարծես թե չկա:

Ձեր հին բարքերը թողեք անցյալում, այլապես ստիպված յուրաքանչյուրիդ հետ անհատական կզբաղվենք՝ օրենքի շրջանակներում»: