«Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը եւս մանդատը վայր կդնի. «Հրապարակ»

«Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը եւս մանդատը վայր կդնի

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությունից մեկ պատգամավոր էլ մանդատը վայր կդնի։ Խոսքն Արմեն Փամբուխչյանի մասին է։

Բայց, ի տարբերություն Արսեն Ջուլֆալակյանի, ով մանդատը դրեց գործադիրի հետ տարաձայնությունների պատճառով,  Փամբուխչյանը գործադիր տեղափոխվելու համար է հեռանում ԱԺ-ից։ Ասացին՝ պաշտոն է ստանձնելու։

Թե ինչ պաշտոն, չհաջողվեց պարզել․ Փամբուխչյանն անհասանելի էր։ Հիշեցնենք, որ մինչեւ պատգամավոր դառնալը նա մոտ մեկ տարի տրանսպորտի փոխնախարար է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում