«Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է գումարում

«Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է գումարում

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել: Մեր տեղեկություններով` այն տեղի կունենա ժամը 13.00-ին: Բանն այն է, որ իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը պատրաստվում է խմբակցությանը ներկայացնել մի նախագիծ, ըստ որի իրենց կհաջողվի ինքնալուծարել խորհրդարանը:

«Ժողովրդի» աղբյուրները նշում են, որ իշխանությունները պատրաստվում են օրենքների փոփոխությունների միջոցով հասնել ԱԺ-ի «ցրմանը», քանի որ նրանց չի հաջողվում բանակցությունների միջոցով հասնել իրենց նպատակին:

Չնայած այն հանգամանքին, որ խմբակցությունը թերահավատորեն է վերաբերվում, որ Հովակիմյանին կհաջողվի նախագիծն այնպես մշակել, որ Սահմանադրական խնդիրներ չառաջանա, բայց այնուամենայնիվ, այսօր խմբակցությունում փորձելու են ձևաչափեր փնտրել արդյունք ունենալու համար: