«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի որդին վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա. Irakanum.am

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի որդին վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ ամիս` նոյեմբերի 5-ին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն վրաերթի ենթարկված աղջիկը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, և վրաերթից հետո դեռ բուժման կուրսեր է անցնում:

Irakanum.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հաստատեց մեր այս տեղեկությունը: Նա նախ ժամանակ խնդրեց տեղեկությունը որդուց ճշտել, որից հետո մեզ հայտնեց, որ որդին պարբերաբար այցելել է այդ աղջկան:

«Տղաս ամուսնացած է, առանձին է ապրում, ես չեմ իմացել նոր ճշտեցի ինքն ասեց, որ պարբերաբար ստուգման է գնացել, այդ գումարները տվել է, տեսել է, որ քերծվածքներ են եղել, հիվանդանոցի փողը տվել է»,- ասաց Հովիկ Աղազարյանը, հավելով, որ գործը գտնվում է իրավական դաշտում, իսկ եթե պարզվի իր որդու մեղավորությունը, ապա նա պատասխան կտա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: