Իմ տղան սահման է պահում, որ աշխատավարձ ստանա, տանեմ Ծառուկյանի պարտքերը փակե՞մ

«Իմ տղան սահման է պահում, որ աշխատավարձ ստանա, տանեմ Ծառուկյանի պարտքերը փակե՞մ» 2006 թվականից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադրման օրվանից ու այդ տարի կուսակցությանն անդամագրված Մարինե Մուրադյանը վիրավորված է կուսակցության որոշ գործիչներից, բայց ո՛չ Ծառուկյանից:

Տիկին Մուրադյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ 10 տարուց ավելի լինելով այս կուսակցության անդամ, հիմա համբերության բաժակը լցվել է: Նա պատմեց, որ դեռ 2006-ին, երբ ԲՀԿ-ն նոր էր հիմնադրվել, իրեն հրավիրել էին կուսակցություն աշխատելու, ընդունել է հրավերը՝ կուսակցության Էջմիածնի տարածքային գրասենյակում որպես քարտուղար.

«Այն ժամանակ մենք ձեւակերպված չենք եղել, ոչ մեկս դիմում չէինք գրել, չէինք ձեւակերպվել: Ամեն ամսվա վերջում գրասենյակի ղեկավարը գնացել է Երեւան՝ կենտրոնական գրասենյակ, այնտեղից մեր գրասենյակին հատկացվող գումարը ստացել, բերել է: Ես ԲՀԿ-ի տարածքայինի հիմնադիրներից եմ եղել: 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ մենք 4 հազարից ավելի ձայն ենք հավաքել, այն դեպքում, երբ այն ժամանակ կային գեներալ Մանվել, Շմայս, Սեյրան Սարոյան եւ Գագիկ Մելքոնյան: Բայց այդ ժամանակ մեզ ոչ աշխատավարձ տվեցին, ոչ էլ Էջմիածնի նախընտրական շտաբերի ու 5 գրասենյակների փողը, ոչ հոսանքի փողը, ոչ մի բան: Ասացին Ծառուկյանը դժգոհ է արդյունքներից, փող չենք տալիս»:

Տիկին Մուրադյանն այդքանից հետո էլ չի լքել կուսակցությունը, աշխատել է նաեւ 2017-ի ընտրությունների ժամանակ: Սակայն հիասթափվել է 2018-ի ընտրություններից հետո: 2018թ. հուլիսին Մարինեին եւ եւս մեկ-երկու հոգու կրկին հրավիրել են տարածքային գրասենյակ աշխատելու, կուսակցության տարածքայինի ղեկավարն է համոզել, այսպես վստահեցրեց տիկին Մուրադյանը:

«Ասացին հիմա օրինական է լինելու, հրամանով: Գնացի դիմում գրեցի: Ի դեպ, իրենց մոտ ընդունված կարգ է՝ ընդունման դիմումի հետ ազատման դիմումն էլ ես գրում, բայց ամիս-ամսաթիվ չի գրվում, իրենք երբ ուզում՝ դնում են ամիս-ամսաթիվը: 2018-ի հուլիսին բացվեց գրասենյակը, օրինական աշխատեցինք, բանկում հաշվեհամար ունեինք: Իսկ գրասենյակի տարածքը չէին տալիս, չէին վստահում, գիտեին, որ հնարավոր է ԲՀԿ-ն փողը չտա, սեփականատերերի մոտ ես երաշխավոր կանգնեցի, տվեցին, նոտարով ենք վերցրել»,-պատմեց տիկին Մարինեն:

բարգավաճ հայաստան

Նրա ներկայացմամբ՝ գրասենյակի տարածքի ամեն ամսվա արժեքը 220 հազար դրամ է եղել, իր եւ մեկ այլ աշխատակցի աշխատավարձը՝ ամսական 76 հազար դրամ, աշխատավարձը բանկով փոխանցվում էր հաշվեհամարին, գնում՝ ստանում էր. «Ուզում եմ ասել՝ Ծառուկյանը 2006-ից սկսած ոչ մի անգամ չի եկել Էջմիածին: Բայց այս 2018-ի ընտրությունների ժամանակ նորմալ աշխատեցինք, նորից անդամագրություններ էինք անում:

Բայց 2018-ի նոյեմբերի եւ դեկտեմբերի 15 օրվա աշխատավարձը չենք ստացել, ու ամիս ու կես էլ գրասենյակի գումարը՝ 330 հազար դրամը չեն տվել: Ընդ որում, գրասենյակի պայմանագրում նշված է՝ տարածքը ազատելուց առաջ պետք է մեկ ամիս առաջ տեղյակ պահվի, հակառակ դեպքում մեկ ամսվա գումարն էլ պետք է վճարվի: Տեղյակ չեն պահել, ուրեմն՝ ընդհանուր 550 հազար դրամ պետք է ԲՀԿ-ն տարածքի գումար տա: Մեզ էլ դեկտեմբերի 15-ից ազատել են աշխատանքից ու տեղյակ չեն պահել» 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։