Իմ տեղեկություններով օլիգարխ Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին

Իմ տեղեկություններով օլիգարխ Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

«Իմ տեղեկություններով օլիգարխ Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին:

Այն, որ ՄԻԵԴ-ի և շատ այլ եվրոպական ինստիտուտների պաշտոնյաներ վաճառված են օլիգարխ Ջորջ Սորոսին գաղտնիք չէ նույնիսկ Եվրոպայում:

Այս աջակցությունը անշուշտ ունի իր գինը և Նիկոլ Փաշինյանը դա պարտադիր վճարելու է: Այս աջակցության գինը տրանս պոռնիկների անձեռմխելիությունն է, կապտամազ անբարոյականների սադրանքները, Հայ Առաքելական Եկեղեցու քանդումը, ՀՀ բանակի բարոյալքումը, ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը և ձեր, այո հենց ձեր երեխաների պղծումը ձեր տան մեջ…

Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը վճարելու է այդ գինը իր զավթած իշխանությունը մի փոքր էլ պահելու համար: Մինչև կիրականացնի վերը թվարկածը:
Ի՞նչ պետք է անեն Հայաստանում ապրող նորմալ մարդիկ ովքեր մտահոգված են իրենց երեխաների ճակատագրով:

Համակերպվել, որ որևէ արդարություն եվրոպաներից չի գալու: Սեփական ուժերով ինքնակազմակերպվել և պայքարել պետության, եկեղեցու և ընտանիքի ոչնչացման դեմ: Երբեք ու որևէ պարագայում չհանձնվել»: