«Իմ սեր Գաբի». Լուիզա Ղամբարյանի անակնկալն ու շնորահավորանքը դստեր 16-ամյակին (ֆոտո)

«Իմ սեր Գաբի». Լուիզա Ղամբարյանի անակնկալն ու շնորահավորանքը դստեր 16-ամյակին (ֆոտո)

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի և լուսահոգի Գեորգի Կիմիչի դուստրը՝ Գաբին, այսօր նշում է 16-ամյակը: Այդ առթիվ Լուիզան Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել դստեր հետ և գրառում արել:

«Նվիրական սիրո, համբերատար աշխատանքի և գիտելիքի ձգտման մեջ է կյանքի հաղթանակը: Աստված օրհնի ծնունդդ, իմ սեր, Գաբի»:

«Սթորի» բաժնում դերասանուհին ցույց է տվել նաև, թե ինչպես են դստերն անակնկալ մատուցել: Նա տորթով և փոքրիկ հրավառությամբ շնորհավորել է Գաբիին:

Նշենք, որ այս տարին դերասանուհու ընտանիքի համար բարդ էր: Կորոնավիրուսից առաջացած բարդություններից նախ՝ նա կորցրեց ամուսնուն, ապա՝ մայրիկին: