Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ Արարատ Միրզոյանի հետ, արդյունքներից գոհ եմ․ Արմեն Աշոտյան

Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ Արարատ Միրզոյանի հետ։ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր և Արարատ Միրզոյանի «գաղտնի» հանդիպմանը։

«Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա:

Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ: Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է: Այսօրվա արտահոսքը դրա վկայությունն է:

Անկախ քաղաքական տարաձայնություններից կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված «ուսադիրներս» ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլևս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին: