«Իմ կինն աշխարհում ամենագեղեցիկն է». Սիլվի Բարկովայի ամուսնու արձագանքը՝ նոր ֆոտոշարքին

«Իմ կինն աշխարհում ամենագեղեցիկն է»։ Դերասանուհի Սիլվի Բարկովան, որը մեկ տարուց ավել Հնդկաստանում լինելուց հետո վերադարձել է Հայաստան, նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ: Սիլվին պատմել է նկարահանման ընթացքի և ամուսնու արձագանքի մասին:

Լուսանկարներում դերասանուհին երեք էլեգանտ կերպարներում է, որոնց ընտրությունը հենց ինքն է կատարել.

«Ալբերտի հետ աշխատելը շատ հեշտ էր, արդյունքից էլ գոհ եմ: Կերպաների միտքն իմն էր, իսկ դիմահարդարումս արել է Իզա Պապարիցուն: Սիրում եմ նրա ձեռագիրը: Նա լավ գիտի՝ ինչպես ընդգծել իմ գեղեցկությունը»:

Սիլվիի ամուսինը առայժմ Հնդկաստանում է, բայց շուտով կնոջը կմիանա Հայաստանում: Նա արդեն հասցրել է տեսնել կնոջ նոր ֆոտոշարքը, իսկ թե ինչպես է արձագանքել, հետաքրքրվեցինք դերասանուհուց.

«Ոչ մի նոր բան չասաց. ասաց, այն, ինչ միշտ ասում է՝ «Իմ կինն այս աշխարհում ամենագեղեցիկն է»»:

Սիլվի բարկովա
Սիլվի բարկովա
Սիլվի բարկովա
Սիլվի բարկովա

Աղբյուր՝ news.am