Իմքայլական պատգամավորը՝ Սևանում ջրասուզման առաջին մասնակիցներից մեկը (ֆոտո)

Իմքայլական պատգամավորը՝ Սևանում ջրասուզման առաջին մասնակիցներից մեկը

 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը եւ լուսանկարներ հրապարակել, որտեղ ինքը ջրասուզակի հագուստով է:

Նա, մասնավորապես, գրել է.

«Իսկ դուք գիտեի՞ք, որ Սևանա լճում արդեն կա diving-ի (ջրասուզման) հնարավորություն:

Diving in Armenia-ի ջանքերով այն արդեն իրականություն է:

Սեւանում ջրասուզվելը ունի մի շարք առավելություններ.

— սուզման խորությունը սկսում է ափից ընդամենը 3-4 մետր հեռավորությունից, հարմար է թե սկսնակների, թե պրոֆեսիոնալների համար

— Սեւանը ի տարբերություն մրցակիցների սակավ ալեկոծություններ եւ ստորգետնյա ջրային հոսանքներ ունի, այն անվտանգ է

— ՌԴ շուկայի ջրասույզների ամենամոտ վայրը Եգիպտոսը եւ Ղրիմն է, մինչդեռ Սեւանը մայրաքաղաքից եւ օդանավակայանից ընդամենը մեկ ժամվա հեռավորության վրա է:

Սա զբոսաշրջության նոր եւ բնապահպանական առումով խիստ օգտակար ուղություն է: Իսկ Սեւանի բարձրությունը սպորտսմենների համար մարզվելու ունիկալ եւ մատչելի հնարավորություն է:

Ի դեպ, պատիվ ունեցա լինել առաջին հյուրերից մեկը, պարզվում է Սեւանի ընդերքը ոչ-պակաս կապուտակ ու գեղեցիկ է, իսկ սուզվելը աննկարագրելի հետաքրքիր փորձություն:

Հույս ունենանք, որ նոր բնապահպանական շարժման շնորհիվ Սեւանի կենդանական աշխարհը կզարգանա ու սիգը, իշխանը, խեցգետինը կընկալվեն ոչ միայն որպես սնունդ, այլ դիտարժան գեղեցկություններ: Վստահեցնում եմ, ուտելուց հաճելի է:

ԱրմԴայվինգի ընկերներին մաղթում եմ հաջողություններ»: