Իմպոտենտ, ո՞ր դեպքում կարելի է անվանել տղամարդուն

Որ դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել, մասնագետները այն համարում են էրեկցիայի խանգարում, այդ արտահայտությունը մարդիկ իմպոտենտ են անվանում:

Իմպոտենցիան այն է, որ ոչ թե սեռական օրգանը չի ձգվում, այլ ձգվում է, բայց չի պահվում ակտի ժամանակ, չի պահպանվում մինչև ակտի ավարտը:

«Իմպոտենցիա» տերմինի առավել տարածված սահմանումը տղամարդու պարբերական անկարողությունն է իրականացնել սեռական ակտ։

Հաճախ այդպիսի դեպքերում տղամարդուն անվանում են իմպոտենտ և տալիս տերմինի առավել տարածված սահմանումը։

Իմպոտենցիան՝ սեռական դիզֆունկցիան, դասվում է սեռական հիվանդությունների շարքին: Էրեկտիլ դիզֆունկցիան սեռական օրգանի ձգվածության ձեռքբերման և պահպանման խանգարումն է։

Իմպոտենցիայով տառապող տղամարդկանց միայն 20%-ի մոտ է խնդիրը հոգեբանական, իսկ 80%-ի մոտ կապված է տարբեր օրգանների սխալ աշխատանքի հետ:

Տղամարդու էրեկցիայի խանգարման վրա ազդում են մասնավորապես հուզական վիճակները՝ սթրես, տագնապ, դեպրեսիա։

Սեռական մերձեցման ժամանակ սեռական օրգանի ձգվածությունը չի պահպանվում մինչև վերջ և տղամարդու մոտ ձեռնաշարժության ժամանակ ամեն ինչ նորմալ է լինում:

Սա դասվում է փսիխոգեն սեռական խանգարումների շարքին: Այսինքն՝ տվյալ տղամարդու մոտ անոթները, հորմոնները, ամեն ինչ նորմայի սահմաններում են, այսինքն՝ տվյալ տղամարդը օրգանական շեղում չունի:

Ամենից հաճախ տղամարդը էրեկցիայի հետ կապված խնդիրներ է ունենում որևէ նոր կնոջ հետ առաջին հանդիպումների ժամանակ։

Մեծ դեր կարող է խաղալ իրավիճակի նորությունը, անհանգստությունը, վախը վեներական հիվանդություններից, նևրոզները, վախը անհաջողությունից, անվստահությունը, կողմնակի մարդիկ, ձայները, տհաճ հոտերը։

Այսպիսի բաները խանգարում են տղամարդուն հասնել էրեկցիայի և պահպանել այն լիարժեք։

Այսպիսի իրավիճակներում կարող է վաղաժամ սերմնաժայթքում տեղի ունենալ, չունենալ բավականաչափ էրեկցիա:

Էրեկտիլ դիսֆունկցիան առաջանում է նաև նստակյաց կյանք վարելու հետևանքով:

Պասիվ ապրելակերպը և անառողջ սնունդը հանգեցնում են էրեկտիլ դիսֆուկցիայի, երբ օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ նյութերն ու վիտամինները, քանի որ սեռական օրգանի մանր երակները չեն ստանում անհրաժեշտ օգտակար նյութերը, արյան շրջանառությունը դանդաղում է և օրգանիզմը հրաժարվում է անհրաժեշտ քանակությամբ արյուն մատակարարել սեռական օրգանին:

Նման դեպքերում ցանկալի է զբաղվել ակտիվ ապրելակերպով, այցելել մարզասրահ, պահպանել դիետա ու առողջ սննդակարգ օգտագործել, հրաժարվել ծխելուց ու պարբերական ալկոհոլից:

Չնայած բոլոր ռիսկերին և հիվանդությանը նպաստող հանգամանքներին, իմպոտենցիան 95% դեպքերում ենթակա է բուժման:

Էրեկտիլ դիսֆունկցիայի նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի: Կախված խնդրի տեսակից ու առաջացման պատճառներից՝ անհրաժեշտ մասնագետներն են ուրոլոգը, անդրոլոգը, սեքսոլոգը, էնդոկրինոլոգը, հոգեբանը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am