Իլոն Մասկի Starlink համակարգը՝ 2023 թվականից կընդգրկի նաև Հայաստանը

Իլոն Մասկի Starlink համակարգը՝ 2023 թվականից կընդգրկի նաև Հայաստանը

Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից գործարկված Starlink համաշխարհային արբանյակային համակարգի ցանցում 2023 թվականից կընդգրկի նաև Հայաստանի ամբողջ տարածքը։ Այս մասին տեղեկանում ենք Starlink-ի պաշտոնական կայքում հասանելի քարտեզից։

Հայաստանից զատ՝ համակարգը նույն թվականից հասանելի կդառնա գրեթե ամբողջ աշխարհում։

Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայված է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ, մատչելի արբանյակային ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում։