Իլհամ Ալիևը այս իրավիճակը հաղթահարելու երկու տարբերակ ունի․ Արամ Սարգսյան

Իլհամ Ալիևը այս իրավիճակը հաղթահարելու երկու տարբերակ ունի․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իլհամ Ալիևը այս իրավիճակը հաղթահարելու երկու տարբերակ ունի.

1.Չհակադրվելով միջազգային կարծիքին՝ գնալ Լաչինի միջանցքի խնդրի հանգուցալուծման, որոշակի դիվիդենտներ շահելով ապագա բանակցություններում։

2. Ավելի սրել իրավիճակը և միջազգային հանրության հետ մտնել կոշտ հակադրության դաշտ։

Համոզված եմ, որ ՌԴ-ն չի ուզում միակ հակադրվողը լինել աշխարհին և ամեն ինչ անելու է Ադրբեջանին նույն հարթություն ներքաշելու համար: Պուտին-Ալիև այսօրվա հեռախոսազրույցը, Լաչինի միջանցքը չհիշատակելով և միայն ՀՀ սահմաններից խոսելով, դրա հիմնավորումն է։

Կգնա՞ Իլհամ Ալիևը սրման, թե՞ ոչ ցույց կտա ժամանակը: Ես կարծում եմ՝ չի գնա, որովհետև հասկանում է, որ 90-ականներին ՀՀ-ն փայլուն հաղթանակ ունենալով, չկարողացավ դիվանագիտական հարթության մեջ ամրագրել, ինքն էլ հաղթանակը հիմա ամրագրելու շատ լուրջ խնդիրներ ունի:

Չնայած Ադրբեջանը ՄԱԿ-ի որոշումները ունենալով է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, բայց արել է նույն միջազգային օրենքների կոպիտ ու ամբողջական խախտումով` ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով, ինչն էլ աշխարհը չի ընդունում ու մերժում է։

Հետևաբար, Հայաստանը և Արցախը պետք է պատրաստ լինեն զարգացման ցանկացած տարբերակին և օգուտներ քաղեն ցանկացած պարագայում, որի հնարավորությունը, միասնական և սթափ աշխատանքի դեպքում, անկասկած ունենք։ Բարեբախտաբար մենք այլևս մենակ չենք։

Թող Աստված օրհնի Հայաստանը և Արցախը»։