Օգտակար

Ի՞նչ պետք է իմանալ կաթվածի մասին

Անհրաժեշտ է իմանալ կաթվածի ռիսկի գործոնները և իհարկե, սերտ կապի մեջ լինել բժշկի հետ։

Այն, ինչ պետք է իմանալ կաթվածի մասին.

1. Ռիսկի ամենակարևոր գործոնը տարիքն է

Կաթվածի ռիսկի ամենակարևոր գործոնը Ձեր տարիքն է: Կաթվածը վտանգավոր է տղամարդկանց մոտ 55, կանանց մոտ` 60 տարեկանից սկսած: Բայց կաթված կարող է լինել նաեւ ավելի երիտասարդ տարիքում:

2. Որոշ ռիսկեր կարելի է վերահսկել

Կաթվածի ռիսկի որոշ գործոններ, մասնավորապես հիվանդությունների ընտանեկան պատմությունը, Ձեր վերահսկողությունից դուրս է. Դուք ավելի բարձր ռիսկի եք ենթակա, եթե Ձեր ծնողը, տատը կամ պապը, քույրը կամ եղբայրը երիտասարդ տարիքում կաթված կամ սրտի նոպա են տարել: Բայց ռիսկի որոշ գործոններ կարելի է վերահսկել, հատկապես բժշկի հետ սերտ համագործակցության դեպքում` ասում է դոկտոր Հուսեինը.

«Մենք մարդկանց հետ աշխատում ենք` հսկողության տակ պահելու համար նրանց արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը, եւ նրանց խորհուրդ ենք տալիս չծխել, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, առողջ սնունդ ընդունել եւ կանոնավոր կերպով զբաղվել սպորտով»:  

ինֆարկտ

 3. Դուք կարող եք հաշվարկել Ձեր ռիսկերը

Կաթվածի վտանգը կարելի է հասկանալ և հաշվարկել` ելնելով Ձեր տարիքից, զարկերակային ճնշումից, ծխելու սովորությունից և հիվանդության պատմությունից: Բայց լավագույնն այն է, որ սերտ կապի մեջ լինեք Ձեզ բուժող բժշկի հետ և բաց չթողնեք կանոնավոր բուժզննումները, որոնցում կաթվածի ռիսկի գործոնների սկրինինգային հայտնաբերումը ստանդարտ է:

4. Եթե արդեն կաթված եք տարել, պետք է շատ զգույշ լինեք

«Եթե մարդն արդեն կաթված կամ սրտի նոպա է տարել, մենք ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչը կարող է եւս մեկի պատճառ հանդիսանալ»,- ասում է դոկտոր Հուսեինը:

Նրա խոսքերով` բժիշկները հետևում են ստենոզին` արյունատար անոթների նեղացմանը, հատկապես քներակում, որը սնուցում է ուղեղը: Նրանք հետևում են նաև սրտի ռիթմին` հսկողության տակ պահելու համար նախասրտերի շողացումը կամ անկանոն սրտխփոցը: Նրանք կարող են խորհուրդ տալ դեղեր կամ վիրահատություն` նվազեցնելու համար կաթվածի կրկնվելու վտանգը:

Կիսվել