Մամուլ

Ի՞նչ է պետք միջազգային վարորդական վկայական ստանալու համար

Միջազգային վարորդական վկայական ստանալու համար պետք է միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց տեսական կամ գործնական քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։

Վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում․

‒ անձը հաստատող փաստաթուղթ,

‒ մեկ գունավոր լուսանկար՝ 3×4 չափսի,

‒ վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ),

‒ ազգային վարորդական վկայական՝ գործող։

Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը, տեղեկացնում են ոստիկանությունից։

Կիսվեք էջում