«Ի՞նչ է ուզում իրականում ստանալ Ադրբեջանը»․ Թաթուլ Հակոբյան

«Ի՞նչ է ուզում իրականում ստանալ Ադրբեջանը»․ Թաթուլ Հակոբյան

«Ադրբեջանն այս վերջին գործողություններով մեզանից ուզում է սուվերեն միջանցքք Մեղրիի հատվածում։ Սա է Ադրբեջանի պահանջը, մնացած ամենը, ինչ արվում է հայտարարությունների տեսքով, ընդամենը էֆեկտներն են»,- այսօր՝ ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Արցախում իրավիճակի սրմանը, ասել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։

«Իրականում պահանջում է, որ մենք տրամադրենք Մեղրի գետի երկայքնով ճանապարհ, որով կարող է առանց որևէ դժվարության կապվել Նախիջևանի հետ։

Այսինքն՝ Ադրբեջանն ասում է՝ եթե դուք ուզում եք կապվել միջանցքով Արցախին, որը վերահսկվում է ռուսների կողմից, ապա մենք էլ պիտի կարողանանք նույն ձևով կապվել Նախիջևանի հետ Մեղրիի տարածքով»,- նշել է նա։

Տեսանյութը ստորև