ՄամուլՏեսանյութ

Ի՞նչ է ասել Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքին․ պատմում է որդին (Տեսանյութ)

Ի՞նչ է ասել Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքին․ պատմում է որդին (Տեսանյութ)

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը ձերբակալվել է ու տեղափոխվել Բաքու, կալանավորումից հետո երկու անգամ զանգահարել է ընտանիքին. այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Վարդանյանի որդին:

«Ես անձամբ հեռախոսազրույցների ժամանակ ներկա չեմ եղել: Նա զանգահարել է մորս: Կարճ զրույց էր. նա ասել է, որ ամեն ինչ կարգին է: Հասականալի է, որ որևէ այլ մանրամասնություն չի քննարակվել: Ասաց, որ կարոտում է, մենք նրան՝ նույնպես», – պատմել է որդին:

Վերջինիս խոսքով՝ հայրը խնդրել է հոգ տանել բոլոր նրանց մասին, ովքեր տուժել են այս իրավիճակից:

Նշենք, որ սեպտեմբերի 26-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունները առաջինը ձերբակալել են ռուսաստանցի գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանին հետագայում կալանավորվել են 4 ամսով։ Օրեր առաջ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հայցը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով