«Ժողովրդի վրա կաշին ու ոսկորն են մնացել, ուղեվարձ են բարձրացնում». բնակիչները դժգոհ են Ծառուկյանի որդու ընկերությունից

«Ժողովրդի վրա կաշին ու ոսկորն են մնացել, ուղեվարձ են բարձրացնում». բնակիչները դժգոհ են Ծառուկյանի որդու ընկերությունից

«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն բարձրացրել է Կոտայքի մարզի հանրային տրանսպորտի ուղեւորավարձի գինը։ Այս մասին News.am-ին են հայտնում Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի բնակիչները։

Բնակիչներից Մարտին Գեւորգյանի խոսքով ՝ ուղեվարձի գինը բարձրացվել է ամենաքիչը 100 դրամով.

«Սկզբում բնակչությունը ընդվզեց եւ ուղեւորավարձը մի փոքր իջեցրին։ Հիմա կրկին բարձրացել է, եթե տոկոսային հարաբերակցությամբ նայենք շուրջ 100 տոկոսով է բարձրացել։

Սպասարկումը նույնպես շատ վատն է, վարորդներ կան, որոնք իսկական չոբաններ են, աթոռներ են դնում մեջտեղերը, բնակիչներին խցկած տանում։ Այդ բոլորը ապացույցներով ունենք։ Չվացուցակ ընդհանրապես չունեն, երբ ուզում են, կարող են քշել։

երթուղայինի վարորդը

Հիմնականում բարձրացրել են Աբովյան-Երեւանի, Նոր Գեղի-Նոր Հաճն-Աբովյանի, Չարենցավան-Երեւանի, Աբովյանի Աբովյանի գյուղեր ուղղությունների ուղեվարձերը։ Օրինակ՝ Չարենցավանի գիծը 350-ից դարձրել են 500 դրամ։

Եթե մարդն ունի 2 ուսանող, 300 դրամ տալիս է, որ գնան Աբովյանից, այնտեղից էլ 300 դրամով՝ Երեւան, նայեք՝ որքան ճանապարհածախս է լինում»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում