«Ժողովրդի ընտրությունն անբեկանելի է… Ձայն բազմաց, ձայն Աստծո…»․ Արմեն Դանիելյան

«Ժողովրդի ընտրությունն անբեկանելի է… Ձայն բազմաց, ձայն Աստծո…»․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը։

«Ամեն օր, ժամ ու վայրկյան դարձյալ ձեր հակահիգիենիկ խոսքով ու պահվածքով հիշեցնում եք ձեր “ողջ” լինելու մասին… այս ամենի մեջ ամենասարսափելին այն է, որ փորձում եք ժողովրդին “սխալ հանել” իր ընտրության մեջ՝ իբր թե ժողովուրդը սխալվել է… Ամենայն անկեղծությամբ հարցնում եմ՝ իյա՞ իրոք…

Նույն անկեղծությամբ ուզում եմ հարցնել՝ էդ դուք երբ ե՞ք ժողովրդի կողմից ընտրվել, որ հիմա էլ դժգոհում եք ժողովրդի ընտրությունից, առավել ևս “սխալ” ընտրությունից…

Իսկ այդ նույն ժողովրդին երբ ե՞ք հնարավորություն տվել կատարելու ընտրություն, էդ Հայաստանում իշխանությունն ում էր պատկանում՝ ժողովրդի՞ն, թե իշխանությունը բռնազավթած մի հանցավոր բանդային…

Շուրջ երեսուն տարի մարդկանց հոշոտում էիք՝ վերարտադրվում փողի ու կրիմինալի բիրտ ուժով… Երկրի սահմանադրության հերն անիծեցիք միայն, թե նորից դուք ու ձեր շեֆը վերարտադրվեք…

Ձեր ոչ աստվածահաճո գոյությունը “պահպանելու” համար՝ ամենաստոր ձևով փորձեցիք բռնաբարել հայոց լեզվի տարրական այբուբենը։ Չհավակնելով վարչապետի պաշտոնին, այնուամենայնիվ հավակնեցիք դառնալ վարչապետ և արժանացաք “մերժվածի” ոչ պատվաբեր տիտղոսին։

Իսկ դուք երբևիցե ժողովրդի կողմից ընտրվել եք, որ հիմա էլ անվանարկում եք այդ ընտրությունը։ Թե ձեզ թվում է՝ իշխանության յուրացումը այնպիսի մի հանցագործություն է, որի սուբյեկտ չեն կարող լինել թմրադեղերի ազդեցության տալ գտնվող անմեղսունակները…

Ժողովրդի ընտրությունն անբեկանելի է… Ձայն բազմաց, ձայն Աստծո…»։