Ժողովրդին ստի ու կեղծիքի տեռորի ենթարկողը խոսում է ճշմարտության և սուտ բացահայտելու մասին․ Արման Բաբաջանյան

Ժողովրդին ստի ու կեղծիքի տեռորի ենթարկողը խոսում է ճշմարտության և սուտ բացահայտելու մասին․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկու տարի անընդմեջ սեփական հեռուստաալիքներով և կայքերով սուտ ու կեղծիք տարածողը, ժողովրդին ստի ու կեղծիքի տեռորի ենթարկողը խոսում է ճշմարտության և սուտ բացահայտելու մասին։

Մեր գործն ու նպատակն արդար է և մենք հավատարիմ ենք մնում մեր հռչակած նպատակներին և երազանքին։

Փառք մեր երկրին, երիցս փառք մեր ժողովրդին, որ հեղափոխությամբ ազատագրեց մեր երկիրը պետության թշնամիներից և ոճրագործ մարդասպաններից։

Ահա թե ինչու նաև Ազգային ժողովը պետք է ժամ առաջ հանդես գա անցած առնվազն 20 տարիների պետության բռնազավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականով»։