Ժողովուրդը քեզ է լիազորել հեղափոխությունն ավարտելու․ վարչապետի կոչին պետք է ականջալուր լինել․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքական մեկնաբան Հայկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երբ քեզ հեղափոխություն են վստահում` դու չես նստում մեկ տարի վատնում դատարկ ճառերի վրա և հետո, երբ անգործությունդ քեզ վաղուց զգուշացված արդյունքներ է տալիս` նորից ժողովրդին փողոց հանում` քո անկարողության և մեծամիտ անգիտության ավերները ժողովրդի ձեռքով կասեցնելու համար:

Ժողովուրդը քեզ է լիազորել հեղափոխությունն ավարտելու, ոչ թե կոչնակի պես ամեն անգամ իրեն դիմելու և իր ձեռքով ամեն բան անելու համար:

Վաղն առավոտվա այս վարչապետի կոչին պետք է ականջալուր լինել, որքան էլ որ դա իր անկարողության վկայությունն է: Պատերին իր ծեփելու ու ասֆալտին փռելու ևս մեկ շանս տանք նրան դատական համակարգի աղբը մաքրելու համար:

Բայց դրանից հետո նա պարտավոր է մաքրել սեփական ձեռքով իշխանություն մտցված աղբն ու ընդունելով սեփական անկարողությունն ու թույլ տված աններելի սխալները` իշխանությունը փոխանցել առավել կարող և առավել պրոֆեսիոնալ առաջնորդների»: