«Ժողովուրդը պետք է ինքնակամ հրաժարվի «Նիկոլ Փաշինյան» թմրանյութից». Արթուր Դանիելյան (Տեսանյութ)

«Ժողովուրդը պետք է ինքնակամ հրաժարվի «Նիկոլ Փաշինյան» թմրանյութից». Արթուր Դանիելյան

«Իշխանություններն իրենց բնորոշ արկածախնդիր քաղաքականություն են վարում, թե ներսում, թե դրսում: Ի սկզբանե, Ռուսաստանի հետ հարաբերությունները Նիկոլ Փաշինյանը որոշեց կառուցել իրեն բնորոշ կիսաշանտաժային ոճով, բանավոր մակադակում փորձելով ցուցաբերել բարյացակամություն, բայց տակից հարվածներ հասցնելով:

Իր պատկերացմամբ՝ դա է անկախ, ուղիղ մեջքով արտաքին քաղաքականություն վարելը, երբ դու փորձում ես քո գործընկերոջից զիջումներ շորթել»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցում հայտարարեց «Ադեկվադ» ՀԿ-ի հիմնադիր Արթուր Դանեիլյանը: