Ժողովուրդը մեղք է, մի ստեք. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)

Ժողովուրդը մեղք է, մի ստեք. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)

Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ընթացքում, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Ե՞րբ է իշխանությունը դադարելու ստել, մանիպուլացնել և հասարակության համար ստեղծել մի իրավիճակ, որ մարդիկ խճճվեն այդ ստի մեջ։ Դրա մեղավորն իրականում Դուք եք, որովհետև այս ընթացքում Ձեր հայտարարություններով, մեկնաբանություններով, սուտը ստի վրա դնելով, սուտը ստով հերքելով՝ այլևս չենք հասկանում՝ որն է ճիշտ, որն է սխալ։

Ժողովուրդը կարիք ունի հասկանալու՝ այն, ինչ այս պահին ասում եք, ճի՞շտ է, թե՞ սուտ»։

Անի Սամսոնյանը նշեց, թե Փաշինյանը ՍՈւ 30 ինքնաթիռների վերաբերյալ իրար հակասող հայտարարություններ է արել։

Սամսոնյանի հարցին Փաշինյանի փոխարեն պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, թե Սու 30 ՍՄ ինքնաթիռների վերաբերյալ ամբողջական պատասխան հնչել է Նիկոլ Փաշինյանի կողմից, և այդ մասով ավելացնելու բան չկա։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում