«Ժամանակին սխալվել եմ անձնականս բաց պահելով և հիմա շտկում եմ այդ սխալը»․ Սյուզի Մելիքյանը՝ 2020-ի սպասվելիքների մասին

«Ժամանակին սխալվել եմ անձնականս բաց պահելով և հիմա շտկում եմ այդ սխալը»։ Սյուզի Մելիքյանի համար Ամանորն ամենասիրելի տոներից է։ Երգչուհին անհամբերությամբ սպասում է առաջին ձյանն ու պատրաստվում զարդարել տունն ու տոնածառը։

Tert.am Life-ի հետ զրույցում Սյուզին պատմել է 2020 թվականի սպասելիքների, Ամանորը նշելու և առաջին ձյանը սպասելու մասին։

«Ընդհանուր առմամբ 2019 թվականը լավ տարի է եղել և ինքս էլ բնավորությամբ բողոքող մարդ չեմ։ Բոլորիս մոտ էլ լինում են ամիսներ, երբ խնդիրներ ենք ունենում, սակայն դրանցից հաստատ պետք չէ ընկճվել։ Ամեն դեպքում, եթե ընդհանուր հետ եմ նայում, բավականին դրական, հագեցած տարի եմ ունեցել։  2020 թվականից իհարկե ակնկալիքներս շատ են և հուսամ էլ ավելի հաջող տարի կունենամ։ Առհասարակ ամեն տարի իմ առաջ նպատակներ եմ դնում և դրանք փորձում եմ իրականացնել»,-ասաց երգչուհին։

Սյուզի Մելիքյան

Թե ինչպես է նա պատրաստվում այս տարի դիմավորել Ամանորը՝ Սյուզին ասաց․ «Դեռ որոշում ենք, թե ինչպես և որտեղ ենք նշելու Ամանորը։ Իհարկե ընտանեկան միջավայրում կլինեմ, սակայն Հայաստանում, թե արտերկում՝ դեռ չենք կողմնորոշվել»:

Երգչուհին ժպիտով նշեց՝ անհամբեր սպասում է առաջին ձյանը, քանի որ իր տոնական  տրամադրությունը ուղիղ կապված է հենց եղանակի հետ․ «Ես մի շատ տարօրինակ բնավորոթյուն ունեմ և տոնական տրամադրությունն ինձ մոտ կապված է եղանակի հետ Չնայած ընկերներս դեկտեմբերի 15-ից արդեն զարդարել են տոնածառը, սակայն ես երևի մի քանի օրից նոր կզբաղվեմ դրանով»։  

Սյուզի Մելիքյան

Սյուզին նշեց՝ սա տարվա ամենահեքիաթային տոնն է, իսկ ինքը շարունակում է հավատալ հեքիաթներին ու հրաշքներին․ «Հեքիաթներ շատ-շատ եմ սիրում և փոձում եմ, անկախ ամեն ինչից, հավատալ հրաշքների։ Իմ հոգու խորքում ես փորձում եմ հավատալ Ձմեռ պապիկին։

Չբացելով փակագծերը՝ ես էլ ցանկություններ ունեմ, որոնք ուզում եմ Ձմեռ պապիկը կատարի, որովհետև յուրաքանչյուր մարդու սրտում էլ կա մի բան, որը նա չունի և ուզում է ունենալ։ Ամեն մեկս էլ ուզում ենք, որ մեր անձնականում  դրական փոփոխություններ լինեն։ Իհարկե իմ անձնական կյանքն արդեն քանի տարի է ես փորձում եմ հնարավորինս փակ պահել և դեռ շատ երկար եմ փակ պահելու։  Ժամանակին սխալվել եմ անձնականս բաց պահելով և հիմա շտկում եմ այդ սխալը»։

Սյուզի Մելիքյան

Երգչուհին ծիծաղելով նշեց՝ սիրում է նվերներ ստանալ, սակայն նվիրել ևս սիրում է․ «Այդ օրը միշտ դրական տրամադրվածություն է լինում, լավ սպասումներ ու երազանքներ։ Սիրում եմ և՛ նվիրել, և՛ նվերներ ստանալ։ Ամանորյա նվերները գնում եմ ինձ համար ամենաթանկ մարդկանց համար և միշտ փորձում եմ այնպես անել, որ հնարավորինս համապատասխանի տվյալ մարդու ճաշակին»։

Աղբյուր՝ tert.am