Թրամփը մեծ աշխատանք է կատարում Ֆրանսիայի և Ռուսաստանի իշխանությունների հետ՝ փորձելով դադարեցնել ռազմական գործողությունները

Թրամփը մեծ աշխատանք է կատարում Ֆրանսիայի և Ռուսաստանի իշխանությունների հետ՝ փորձելով դադարեցնել ռազմական գործողությունները

Վահե Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Թրամփն ու Էրդողանը հակառակ ճամբարներում են. Էդվարդ Սթեֆորդի հոդվածը

Ամերիկացի քաղաքական-ռազմական վերլուծաբան Էդվարդ Սթեֆորդը ներկայացրել է հոդված, որում անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և ներկայացնում ԱՄՆ-ի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում:

Սթեֆորդը շեշտում է, որ Դոնալդ Թրամփի լռությունը չի նշանակում, որ նա հետաքրքրված չէ այս խնդրով, իսկ այդ լռությունն ավելի շատ աշխատում է ի վնաս Թուրքիայի: Թրամփը մեծ աշխատանք է կատարում Ֆրանսիայի և Ռուսաստանի իշխանությունների հետ՝ փորձելով դադարեցնել ռազմական գործողությունները, Թուրքիային մեկուսացնել հակամարտությունից և Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների:

Պուտին Թրամփ Մակրոն

Հոդվածի հեղինակը նշում է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի սերտ համագործակցության արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը պետք է լուծի Ռուսաստանի նախագահը, իսկ Ռուսաստանի իշխանություններն անկհայտորեն միտված են խնդիրը լուծել ի նպաստ Հայաստանի:

Ամփոփելով Էդվարդ Սթեֆորդի հոդվածը՝ կարող ենք ասել, որ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հարցում ունեն նույն դիրքորոշումը: Հակամարտության մեջ Թուրքիան չի ստանում և չի ստանալու ԱՄՆ-ի աջակցությունը, քանզի Թուրքիայի ազդեցության մեծացումը չի բխում ոչ թե ԱՄՆ պետության, այլ Դոնալդ Թրամփի և նրա ետևում կանգնած ուժերի շահերից, քանի որ «Մեծ Թուրանի» ծրագիրը դա գլոբալիստական ծրագիր է, որի դեմ հենց պայքարում է Թրամփը:

Ըստ ամենայնի՝ Դոնալդ Թրամփն ուղիղ միջամտություն չի ցուցաբերի, իսկ խնդիրը կկարգավորի նոր՝ ռեգիոնալ աշխարհի քարտեզներով տվյալ տարածաշրջանի ղեկավարը՝ Վլադիմիր Պուտինը:

Հակամարտության լուծման վերջին փուլում Ռուսաստանն ամբողջական վերահսկողության տակ կվերցնի Հարավային Կովկասը՝ ընդհուպ ռազմական ներկայությամբ»: