Շոու-բիզնես

Թվում է՝ երեկ էր, բայց երեկը վաղուց անցյալում է․ Դիանա Գրիգորյանի հիշողությունները (ֆոտո)

Թվում է՝ երեկ էր, բայց երեկը վաղուց անցյալում է․ Դիանա Գրիգորյանի հիշողությունները (ֆոտո)

Սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ դպրոցական տարիներից։

«Թվում է ՝ երեկ էր, բայց երեկը վաղուց անցյալում է, անցյալ, որ իբրև հիշողություն, մշտապես փայլում է իմ մտքում։ Նորից ուզում եմ տեսնել, գրկել ձեզ, իմ դասընկերներ, իմ ուսուցիչներ. Որքա՜ն եմ կարոտել ձեզ։

Օրհնված ընթացք, սիրելի շրջանավարտներ։ Աստծո լույսը թող լուսավորի Ձեր կյանքի արդեն առավել գեղեցիկ ուղին։ Այս կյանքում գեղեցիկ է նա, ով շատ գիտի, սակայն լուռ է, ով իր գիտեցածը ծառայեցնում է հօգուտ բարօրության։

Իմաստուն եղեք, շատ կարդացեք, գնահատեք ծնողներին, սիրեք հայրենիքը և մնացեք Հայ»։

Կիսվել էջում