Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժությունները կանցկացնեն
Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժությունները կանցկացնեն
Ադրբեջանական բանակի զինծառայողները զորավարժություններ կանցնեն Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
![adrbejan turkia](https://bavnews.am/wp-content/uploads/2021/03/adrbejan-turkia.jpg)
«Մենք Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը շարունակում ենք «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով: Օդանավակայանում դիմավորել ենք ադրբեջանական բանակի զինծառայողներին, որոնք Իսպարտա են ժամանել զորավարժությունների համար. դրանք կտևեն 6 շաբաթ»,-ասվում է տեղեկատվության մեջ:
Նշենք, որ փետրվարի սկզբին թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել Կարսի նահանգում։
![hamatex zoravarjutyunner](https://bavnews.am/wp-content/uploads/2021/03/hamatex-zoravarjutyunner.jpg)