Թուրքիան փոխում է երկրի միջազգային անվանումը

Թուրքիան փոխում է երկրի միջազգային անվանումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի արտահանման բրենդը «Türkiye»-ով փոխելու մասին հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնաթերթում, գրում է Anadolu-ն։ Այսինքն՝ բոլոր ապրանքները, որոնք արտահանվում են արտերկիր, պետք է կրեն երկրի անվանման հենց այս տարբերակը՝ Made in Türkiye:

Հրամանագրի տեքստում նշվում է, որ բրենդը փոխելու որոշումը արտացոլում է հարուստ մշակույթ և ժառանգություն և նպատակ ունի հաստատել թուրք արտադրողի՝ որպես որակյալ արտադրանքի հուսալի մատակարարի բարեխղճությունը։

Իսկ երկրի պաշտոնական փաստաթղթերում Turkey, Turkei, Turquie անունների փոխարեն օգտագործելու են Türkiye տերմինը։