Թուրքիան պատրաստվում էր Հայաստանի վրա հարձակում կատարել. հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր

Թուրքիան պատրաստվում էր Հայաստանի վրա հարձակում կատարել. հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր:

Շվեդական Nordic Monitor կայքը գաղտնի նյութեր է հրապարակել, որոնք վկայում են Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ռազմական ղեկավարության ծրագրերի մասին:

Կայքի տրամադրության տակ է հայտնվել Թուրքիայի գլխավոր շտաբում 2016 թվականի մայիսի 23-ի ներքին գրության մի օրինակ, որում նկարագրվում են Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագրին վերաբերող բացակայող էջերը:

Նշված էր, որ նախատեսվում է օդային հարվածներ Oğuztürk անվան տակ: Ամբողջ գործողությունը ստացել է կոդավորված Altay անունը և հաստատվել է 2001-ին:

Գաղտնի ծրագրերին վերաբերող էջերի կորուստը հայտնաբերվել է 2016-ի մայիսի 4-ին Անկարայի «Ակինջի» ավիաբազայում փաստաթղթերի ստուգման ընթացքում: Նշվում է, որ էջերի կորուստը չի ազդել ծրագրի վրա, և այն դեռ ուժի մեջ է:

Աղբյուր՝ shantnews.am