Թուրքիան չի մասնակցել «Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման շոուին». Էրդողան

Թուրքիան չի մասնակցել «Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման շոուին». Էրդողան

Թուրքիան չի մասնակցել «Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման շոուին»։ Այս մասին հայտարարել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը չնպաստող շոուների փոխարեն մենք ամենաանկեղծ ջանքերը գործադրեցինք՝ կրակը դադարեցնելու եւ խաղաղություն հաստատելու համար։ Մենք լուրջ, կոնկրետ եւ օգտակար օգնություն ենք ցուցաբերել Ուկրաինային։

Մենք համարձակորեն մեր դիրքորոշումն ենք հայտնել Ռուսաստանին»,- ասել է նա։