Թուրքիան չի ճանաչի Ղրիմը ռուսական տարածք և կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Էրդողան

Թուրքիան չի ճանաչի Ղրիմը ռուսական տարածք և կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ:

«Թուրքիան չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի անօրինական բռնակցումը»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ստամբուլում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո:

Էրդողան

«Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը, ինչպես նաև երկրի քաղաքական միասնությունը», – հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանը շեշտեց, որ Թուրքիան Ուկրաինային համարում է առանցքային երկիր տարածաշրջանում կայունության, խաղաղության, անվտանգության ու բարգավաճման տեսանկյունից:

Նախագահ Էրդողանը շեշտել է, որ Վլադիմիր Զելենսկու Թուրքիա կատարած այցից հետո կողմերը ստորագրել են մի շարք կարևոր պայմանագրեր: Նրա խոսքով ՝ Թուրքիան և Ուկրաինան հաստատել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու իրենց մտադրությունը:

Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան և Ուկրաինան կողմ են ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների շուտափույթ ավարտին: