Աշխարհ

Թուրքիայում վերջին 1 օրում 75 երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում վերջին 1 օրում 75 երկրաշարժ է գրանցվել

Դեկտեմների 27-ին ժամը 09։37-ի սահմաններում ներկայիս Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ 

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` վերջին 24 ժամում երկրաշարժից հետո Էլազըղում իրարահաջորդ 75 երկրաշարժ է գրանցվել, որոնցից ամենախոշորը Ռիխտերի սանդղակով գնահատվել են 3․7 բալ:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Էլազըղին հարակից Մալաթիա, Դերսիմ (Թունջելի) և Բինգյոլի (Բյուրակն) նահանգներում։

erkrasharj turqia

Նշենք, որ նախօրեի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր 15կմ խորության վրա։ Ցնցումները գրանցվել են նաև հարևան նահանգներում: Երկրաշարժի հետևանքով 1 շենք է փլուզվել։ 68 մարդ ինքնազգացողության վատացման պատճառով դիմել են հիվանդանոց։  

Նախնական տվյալներով՝ մարդկային և նյութական կորուստներ չկան:

Հիշեցնենք, որ Էլազըղ նահանգում 2020թ․  հունվարի 24-ին տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել են 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Եղել էին զոհեր և ավերածություններ։

Կիսվեք էջում