Թուրքիայում պիտբուլը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը

Թուրքիայում պիտբուլը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը

Թուրքիայի Սամսուն քաղաքում ադրբեջանցի գործարարի եւ նրա կնոջ վրա հարձակված պիտբուլ ցեղատեսակի շունը կծել է 35-ամյա գործարար Արիֆ Շեհրիի քիթը:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ շունը ձեռնարկատիրոջ վրա հարձակվել է, երբ նա կնոջ հետ աշխատանքի էր գնում։ Առանց դնչկալի եւ վզակապի պիտբուլը դուրս է թռել փողոցում կայանած ավտոմեքենայից։

պիտբուլ