Թուրքիայում պատասխանել են Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությանը

Թուրքիայում պատասխանել են Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հիմնված է պոպուլիզմի վրա: Թուրքիան մերժում է այն, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Քաղաքական արկածախնդրությունը խաղաղության և արդարության ամենամեծ դավաճանությունն է։ Բառերը չեն փոխի և չեն վերաշարադրի պատմությունը: Մենք չենք պատրաստվում որևէ մեկից դասեր քաղել մեր պատմության վերաբերյալ։

Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,-գրել է Չավուշօղլուն Թվիթերում։